Monday 31 August 2015

Իմ հետաքրքրություն


Տարբեր տարիքում և տարբեր տրամադրությունների մեջ մարդկանց տարբեր բաներ են հետաքրքրում: Երբեմն շուրջդ տեղի ունեցող իրադարձություններ էլ կարող են մեծ ազդեցություն թողնել քեզ վրա: 
Ես հետաքրքրություններ շատ ունեմ: Բայց, երբ ցանկանում էի դրանցից մեկը գրել, ապա պարզվեց, որ իմ կյանքի գոնե այս հատվածում, մեր քաղաքական գործիչներից ոմանց հետագա ճակատագիրն է ամենից շատ հետաքրքրում ինձ:Ես չէ, դուք մտածեք՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը «կնիքներ» է բացում, իսկ ապրիլին Գագիկ Ծառուկյանը՝ «Առինջ- մոլ»։ Մեկ ամիս էլ չանցած՝ Գագիկ Ծառուկյանը դարձյալ բարեգործության մեջ է. ողջ խաղողը մթերելու խոստումներ է տալիս, իսկ հարկայինը ձեւ է տալիս, թե ստուգում է Ծառուկյանի հարկային գործերը։ Փաստորեն, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն ընդամենը մի քիչ ուրախացրեց Կարեն Ավագյանի տիպի երիտհհկականներին եւ վերջ։ Բայց Սերժ Սարգսյանն այնքան իրական խաղաց իր դերը, որ Ծառուկյանի բոլոր քավորներն ու «մեծերը» հասան Երեւան, հասկանալու՝ հո լուրջ բան չի՞ պատահել։ Պարզվեց՝ շատ լուրջ բան չէ պատահածը, եւ Սերժ Սարգսյանն այդ քայլով, պարզապես, Գագիկ Ծառուկյանին հնարավորինս պատվով հանել է հրաշալի եռյակից, որպեսզի մարտի 1-ը, հետո նաեւ՝ Ցեղասպանության 100-ամյակը դիմավորի առանց եռյակի։ Ավելի ուշ, երբ Հովիկ Աբրահամյանի տանը կենացներն ավելի են քաղցրացել, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խոստացել է Աբովյան քաղաքից բացի Ծառուկյանին մենաշնորհել նաեւ Կոտայքի մարզը՝ փեսային դարձնելով մարզպետ:

No comments:

Post a Comment