<Անուշ> Հովհաննես Թումանյան
Չգիտեմ դա լավ է,թե վատ,բայց կարծում եմ մենք երբեք չպիտի մոռանանք ,որ համարվում ենք շատ հին ազգ ու հենց մեր սովորությունները պահելով ու պահպանելով է,որ մինչև հիմա գոյատևում ենք ու պիտի պահենք,որ օտարներին կուլ չգնանք:
《Անուշ》 պոեմը Թումանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Ռուս մեծ գրող Վալերի Բրյուսովը այս պեոմը համարել է հայկական կյանքի հանրագիտարան: Եվ իսկապես, Թումանյանի հանճարեղ պոեմում արտացոլվել են հայ նահապետական գյուղի կյանքի բոլոր կողմերը, ժողովուրդի հոգեբանությունն ու մտածողությունը, բանաստեղծի մեծ երազանքը գեղեցիկի ու կատարյալի մասին:
Անուշի մեջ խտացված է գեղջուկ աղջկա մի կերպար ,ով հանուն սիրո պատրաստ է նույնիսկ իր կյանքից հրաժարվել,նա չի տեսնում իր կյանքի շարունակությունը առանց Սարոյի :Երբ հասկանում է ,որ միակ ճանապարհը փախուստն է սիրած տղայի հետ միանալու,նա անտեսելով սովորույթը դիմում է այդ քայլին:
Մոսին այս բոլոր դժբախտությունների պատճառը,ով չկարողանալով ներել ընկերոջը սպանեց նրան ու դժբախտացրեց իր հարազատ քրոջը:Նրա համար ավելի կարևոր էր շրջապատի կարծիքը ,քան իր հարազատների երջանկությունը:
Պարույր Սևակ
Հայկ և Բել
«Հայկ և Բելը» առասպել է, որը՝ միաձուլվելով հայ ժողովրդի, նրա նախահայրերի պատմության հետ, դարձել է ավանդավեպ: Մեր օրերի հայ տղամարդը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին էր Հայկը : Պայքարելով ազատության և ազնվության համար՝ Հայկը, ի վերջի վերջո, հաղթեց և ոչնչացրեց Բելին: Իսկ նրանք, ովքեր կարողանում են դեմ կանգնել այդ մարդկանց և կռվել հանուն իրենց ազատության, ավելի մեծ հաջողություններ են ունենում:
ՆԱՎԶԻԿԵ
Կարդալով Նավզիկե -ն ակամայից պատկերացրի չարենցյան կնոջ կերպարը: Համեմատելով մյուս բանաստեղծերի հետ, օրինակ Տերյանի Չարենցի կնոջ կերպարը շատ հստակ է, գեղեցիկ, ճշգրիտ, ու շոշափելի: Չարենցն իր պոեմում Նավզիկե -ում, կարողացել է ցույց տալ աշխարհի բոլոր կանանց կերպարները մի կնոջ մեջ, ինչը ոչ բոլոր բանաստեղծներին է հաջողվում:
No comments:
Post a Comment