Մասնագիտական Կողմնորոշում

Ինձ երկար ժամանակ պետք եկավ մտածել թե ինչ մասնագիտություն եմ ես ընտրելու: Իմ ընտանիքի անդամներից ոչ ոք դեմ չէր իմ ընտրած մասնագիտությանը: Եվ ես ընտրեցի ծրագրավորումը: Ծրագրավորումը բազմակողմանի գործընթաց է, որի արդյունքում տրված խնդիրը լուծվում է ծրագրի միջոցով: Մասնագիտացված ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է իմանալ մաթեմատիկա և ֆիզիկա: Ծրագրավորումը, որպես մասնագիտություն ունի իր առանձին ճյուղերը: Այդ ճյուղերից հաճախ հանդիպողը դա վեբ-դիզայնն է, խաղերի ծրագրավորում, ծրագրերի ստեղծում և շատ այլ ճյուղեր: Այդ ճյուղերից ինձ համար առանձնացրեցի ծրագրերի ստեղծումը, բայց դեռ հաստատ չեմ որոշել թե որի մեջ ես կխորանամ:

No comments:

Post a Comment