Monday, 7 April 2014

Վերացման եզրին կանգնած անտառներ




Էկոլոգիա


1.Կոնգոյի արևադարձային անտառը
Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:

2.Սանդերլենդ անտառը
Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:

3.Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ
Այս անտառները ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:

4.Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ
Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:

5.Հարավային Ամերիկայի Սավանաները
Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:

6.Մեզոամերիկյան անտառներ
Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր ծառը:



7.Ատլանտյան Չոր անտառներ
Գյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:

8.Ֆիլիպինների անտառներ
Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:

9.Մադագասկարի արևադարձային անտառներ

Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:

10.Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

No comments:

Post a Comment